Posted in Ամառային ճամբար

Հարսանեկան խաղիկներ

Հարսանեկան խաղիկներ

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:

***

Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

***

Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Posted in Ամառային ճամբար

Արցախի ավանդական հարսանիքի սովորություններից

Սահարի կանչել: Հատուկ արարողությամբ, երգով ու պարով մորթում էին հարսանիքի արջառը՝ մսացուկը: Մորթում էին վաղ առավոտյան, արևագալից առաջ: Զոհի արյան նմեջ թաթախում էին նոր կողպեք ու բանալի, կողպում, որպեսզի չարի ճանապարհը փակվի:
Կորիզով տալ: Հարսանիքներում չորացած հոն, կամ մրգերի մանր կորիզներ էին նետում չսիրախ մարդկանց, վատ նվագողին, վատ պարողին, կարգը, սովորույթը խախտողին:
Եվ հակառակը՝ իր շնորհքով, առատաձեռնությամբ, որպես հարգանքի, պատվի նշան, թանկարժեք նվերներ, ուտելիք, խմիչքներ էին ուղարկում: Հարգվողը պարտավոր է, որպես փոխհարգանքի արտահայտություն, բոլորի ներկայությամբ ճաշակել, խմել ընդունել ուղարկածը:
Խնձոր տալը: Հարսանիքներին, որպես հրավերի նշան, ուղարկում էին կարմիր խնձոր:
Մակառ: Մակառները սովորաբար լինում են 20-30 տարեկան ջահել տղաներ, նրանց խումբը բաղկացած է լինում 25-50 հոգուց: Հարսանիքը մակառն է անցկացնում: Նրանք պարտավոր են երգել, պարել, պարեցնել, ծաղկեցնել, ուրախ անցկացնել հարսանիքը, նրանց հիմնական պարտականությունը հարսանիք անփորձանք անցկացնելն ու հարսին ու փեսային վտանգներից զերծ պահելն է: Հնում մակառների կարիքը ավելի շատ էր զգացվում, քանի որ հաճախ առկա էր լինում հարսին առևանգելու վտանգը:
Ափսե կոտրելը: Հարսնացուն պետք է նոր  տան շեմին կոտրեր ափսե՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Ի դեպ, այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում։
Պատրոն՝ փեսայի հայրը հարսի համար: Ըստ ընդունված կարգի՝ փեսայի հայրը հարսի առաջին հովանավորն ու խնամակալն էր: Պատրոնը միշտ հարսի ուշադրության կենտրոնում է, նույնն էլ հարսը՝ պատրոնի: Առաջին նվերները պատրոնն է տալիս հարսին, իսկ հարսը հլու- հնազանդ, անխոս ծառայում է նրան: Առաջին խոսելուց, մանավանդ պապա կամ հայրիկ ասելուց հետո , նվեր է ստանում: Հարսը չպիտի համարձակվի լիաբերան խոսել պատրոնի հետ, նրա մոտ բարձր ծիծաղել, երեխային գուրգուրել, հաց ուտել, ջուր խմել, գոռալ և այլն:
Համեցեք անել: Հարսանիքներին պարի էին հրավիրում պատվավոր մարդկանց, աղջիկը՝ սիրած տղային, տղան՝ սիրած աղջկան, իրար հրավիրում էին թշնամի անձինք, իրարից խռով մարդիկ, պարելով հաշտվում էին:

Արցախյան սիրային և հարսանեկան խաղիկներ
Հարթնանը շորը կարալըմ,
Վեսկեն յրան շարալըմ,
Աշկըս հենա էն կլխան
Հրըկաշիս ըխճկան:

Փեսա, փեսա, փըստըցնիմ
Մին կուտուր հացավ քուշտըցընեմ
Տռանը տակեն նստըցընեմ
Հարթնը տանան փըխճըցնեմ:

Յարըս հանդեն քաղ կանե,
Քաղեն մեջին խաղ կանե,
Յարիս թաժա հաց տանեմ
Քլդած սերտը պաց անեմ:

Տարեն ոեսկի տարե յա,
Մեր արտերն էլ պարի յա,
Քու հոր ղարկե կյա մեր տոն,
Նշանվելու տարե յա:

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային երկրորդ օրվա պատում

Ընդհանուր պարապմունքից հետո մեր ջոկատը անցկացրեց նախագծային դաս ռուսերենից։ Ժաննա Ալբերտվնային մենք ռուսերեն պատմեցինք մեր դպրոցական հետաքրքիր դեպքերի մասին, իսկ հետո խաղացինք ինտելեկտուալ հետաքրքիր խաղ։ Հաջորդ պարապմունքը ևս լեզվագործունեություն էր։ Երկու ջոկատներով՝ տիկին Կարինեի և տիկին Անահիտի, իրականացրինք եռալեզու գործունեություն. գտնում էիք երեք լեզուներով նույն հնչողությամբ բառեր և անձնանուններ։ Մեզ համար շատ հետաքրքիր էր այս գործունեությունը, և կարողացանք շատ բառեր գտնել։ 3-4-րդ ժամերին մեր ընտրությամբ գործունեության դասերն էին, և մենք այն անցկացրինք բնագիտության լաբորատորիայում։ Իսկ վերջին պարապմունքը մեզ մոտ ֆիզկուլտուրա էր, և մենք գնացինք մեր ընտրած մարզաձևը պարապելու։

Ավելացնեմ, որ չնայած երկու օր է, որ ճամբարում եմ, շատ հավես են անցնում օրերը, և յուրաքանչյուր օրը հետաքրքիր և արդյունավետ է։

Posted in Español, Հայոց լեզու, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2021, Մաթեմատիկա, Մաթեմատիկա և երևակայություն, Մայրենի, Մայրենի 6-րդ, Մայրենիի ստուգատես, Մեդիա, Պատմություն, Ռադիո, Ռուսերեն, Տեխնոլոգիա, Տեսանյութ, Օտար Լեզու, Ամառային ճամբար, Անգլերեն, Անհատական ուսումնական պլան, Առանց կարգ, Առողջագիտություն, Բնագիտություն, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը, Լրացուցիչ կրթություն, Կինոֆոտո

Առաջին ուստարվա ամփոփում 📖

ՄԱՅՐԵՆԻԻ ԲԱԺԻՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՄԵԴԻԱ‹‹ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԿԻՆՈՖՈՏՈ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՌԱԴԻՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, 2021-22 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ››

Posted in Հայոց լեզու, Մայրենի, Ամառային ճամբար

Հունիս

Գրաբարում գրվում և նախապես արտասանվում է յուրիս: Այս Յ-ի գրության և արտասանության հաշվառումը, ի միջի այլոց, կարևոր է ոչ միայն հունիս-ի, այլև հունվար-ի (յունուար), հուլիս-ի (յուլիս) ստուգաբանությունը ճիշտ հասկանալու համար: Հունիս ամսանունը կապվել է լատ. Junius [յունիուս] ածականի հետ, որ նշանակում է «Յունոնայի»: Հռոմեացիներն իրենց 6-րդ ամսին ասում էին Junius mensis [մենսիս], կամ կարճ Junius: Անգլ. June [ջյուուն], ֆր. Juin [ ժյուեն],գերմ. Juni [յունի], ռուս. Июнь: Բայց ո՞վ է այդ Յունոնան:

Նախ ասեմ, որ Յունոնա ձևը բուն լատ. չիծէ, այլ եվրոպ. լեզուներում հետնաբար է ստեղծվել: Հռոմեական աստվածուհին կոչվել է Juno [ յունո], սրա սեռ. ձևի (Junonis [յունոնիս]) հիմքից էլ կազմվել է Յունոնա անունը: Սա խոշոր դեմք էր հռոմեական դիցաբանության և առասպելության մեջ. նա Սատուռնի և Հռեայի դուստրն էր, Յուպիտերի քույրը և միաժամանակ…կինը (ի միջի այլոց, նրա մայրն էլ միարժամանակ հորաքույրն էր. հնադարյան առասպելներում այսպիսի «խայտառակ ամուսնություններ» լինում էին): Ծնունդով այդքան ազնվական` ինքն էլ պակաս մեծությունների կյանք չի շնորհել. էլ Մարսին, էլ Վուլկանին(=Հրաբուխ)…Դրա համար աստվածների մայր Յունոնայի անունը գրականության մեջ հաճախ հիշվել է «թագուհի» մակդիրով: Յունոնան եղել է ամուսնությունների պահպանիչը և հովանավորը` ծննդականների: Այս վերջին պատճառով նա «վաստակել է» մի այլ մակդիր` «ծննդաբերող»: