Posted in Ամառային ճամբար

Հարսանեկան խաղիկներ

Հարսանեկան խաղիկներ

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:

***

Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

***

Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Leave a comment