Posted in Հայոց լեզու, Մայրենի, Մայրենի 6-րդ, Մեդիա, Իմ Մոլորակ

ՁՈՆ ՄԱՅՐԻԿԻՆ

Մորս տեսքը

Մայրս ունի կարճ մազեր շականակագույն աչքեր և ամենակարևորը ունի մեծ սիրտ։

Մայրիկս ում անունը Անահիտ է շատ նուրբ մի էակ է ով կարող է լինել ինձ համար և ընկեր և մայր։ Նա 34 տարեկան է։ Նրա հետ շատ հետաքրքիր է եթե նույնիսկ տխուր է։ Երբ ավարտում եմ դասերս միշտ նրա հետ խաղում եմ հետաքրքիր խաղեր։ մայրիկս շատ կատակասեր է բայց միշտ ունի խոր լրջություն։ Նա շատ հոգատար է և միշտ մտածում է իմ մասին։

ԱՆՈՒՇ ԵՍ ԴՈՒ ԻՄ ՄԱՅՐԻԿ

ՆԱԽՇՈՒՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ

ԱՐԵՎԻ ՆՄԱՆ ՓԱՅԼՈՒՄ ԵՍ

ՀԻԱՍՔԱՆՉ ՈՒ ԱՆՆՄԱՆ ԵՍ

ԻՍԿԱՊԵՍ ՔԵԶ ՊԵՍ ՉԿԱ

ՏԱՏՐԱԿԻ ՆՄԱՆ ՉՔՆԱՂ

Posted in Հայոց լեզու, Մայրենի, Մայրենի 6-րդ, Մեդիա

ԿԱՐԴՈւՄ ԵՆՔ ԹՈւՄԱՆՅԱՆ

Նախագծի ժամկետը` փետրվարի 17-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:

Բովանդակությունը
Թումանյանի տոհմը
Թումանյան մարդը
Թումանյանը պատմության մեջ
Թումանյան թարգմանիչը
Ամենայն հայոց բանաստեղծը
Նվարդ Թումանյանի հուշերը
Թումանյանի զավակները
Թումանյանը ընկեր
Իմ Թումանյանը
Թումանյանը արվեստում

Ընթերցանության նյութերը՝ 
«Ոսկի քաղաքը» 
«Լոռեցի Սաքոն» պոեմը
«Գրազը» պատմվածքը
«Ուրախ գիշեր» պատմվածքը

Անգիր սովորել «Հայոց վիշտը», «Պատրանք», «Աղբյուրը», «Երկու սև ամպ» բանաստեղծությունները և «Թմկաբերդի առումը պոեմի նախերգանքը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։


Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ
Առաջադրանք:
Կարդալ բանաստեղծությունները, հեքիաթները, բալլադներն ու լեգենդները:
Ընտրությամբ սովորել բերանացի Թումանյանի բանաստեղծություններից:
Դիտել
Հովհաննես Թումանյան «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ» ֆիլմը:
«Թումանյան» փաստագրական ֆիլմը:

Posted in Հունվարյան ճամբար 2022, Մեդիա, Պատմություն, Իմ Մոլորակ

ՊԱՍՏԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ 🇫🇷

Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն՝ մարդը ոչնչություն է` զրո: 


Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն: 


🌸Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ֆրանսիայում պաշտոնական, պետական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել, և ոչ մի ֆրանսիացի չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ դուք չգիտեք անգլերեն: Նրանք դեռ կարող են հասկանալ, որ դուք չգիտեք ֆրանսերեն, բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք չիմանաք անգլերեն! 

Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է: 

Ֆրանսիան բալետի հայրենիքն է: 


Ֆրանսիան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է, Ուկրաինայից հետո: 

Ֆրանսիական կարմիր գինուց գլխացավ չի առաջանում: 

Ֆրանսիացիները ատում են McDonalds-ը:


Ֆրասիայում շատ են ծխողները, հատկապես երիտասարդության մեջ, և դա զարմանալի է, եթե հաշվի առնել, որ այնտեղ մեկ տուփ ամենաէժան ծխախոտը արժե 5-6 եվրո:

Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ արձակուրդային շաբաթ։

Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:

  Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:

Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ:

Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը:

Էյֆելյան աշտարակը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշը, որը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տեսնելու ցանկություն ունի Երկրի բնակչության մեծ մասը:

41 տարի շարունակ` այս շինությունն ամենաբարձրն էր աշխարհում։ 

Էյֆելյան աշտարակն իրականում Գուստավ Էյֆելի գաղափարը չէ: Աշտարակի նախագծի հեղինակներն են ինժեներներ Մորիս Կոչլինն ու Էմիլ Նուգերը:

Այն ժամանակ աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ:    

4. Սկզբում քաղաքի բնակիչներն ուղղակի ատել են այս աշտարակը` համարելով, որ այն ամենևին չի համապատասխանում իրենց սիրելի քաղաքի ոգուն: Անգամ հայտնի գրող Գի դե Մոպասանն է ասել, որ ատում է այն: Հետաքրքրական է, որ այնուհանդերձ՝ գրողն ամեն օր ճաշել է այնտեղ, և երբ նրան հարցրել են, թե ինչու է այդպես վարվում, գրողը պատասխանել է.«Դա միակ վայրն է, որտեղից Էյֆելյան աշտարակը չի երևում»

Posted in Մեդիա, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

Ամանոյա պատմություն

Մի աղջիկ էր լինում, որը շատ աղքատ է լինում: Նա ապրում էր իր խեղճ մայրիկի հետ ով առավոտից իրիկուն աշխատում էր, որ կարողանա պահել իր աղջկան իսկ աղջիկը նրան օգնում էր: Ամանորյա գիշերը երբ մարդիկ պատրաստվում էին ամանորին օրինակ պատրաստում էին յուրահատուկ ուտելիքներ կամ զարդարում էին տունը, հագնում էին գեղեցիկ զգեստներ, կրում զարդեր և այլն… Աղջիկը դուրս եկավ որպեսզի վաճառի իրենց ունեցած վերջին ամանորյա խաղալիքները: Դրսում շատ ցուրտ էր: Աղջիկը սկսեց դողալ: Նա անդադար մտածում էր երջանիկ կյանքի մասին, որը պետք է անցկացնել իր մայրիկի հետ: Նա սկսեց վաճառել խաղալիքները: Բայց ցավոք բոլոր մարդիկ չեն, որ մեծահոգի են: Այդպես շատերը նույնիսկ նրան չէին էլ նկատում: Նա շատ տխուր էր և մտածում էր իր մայրիկի մասին ինքն իրեն ասում էր`

Ինչպես օգնեմ ես նրան:

Ցրտի պատճառով աղջիկը որոշեց քայլել դեպի տուն իսկ տուն հասնելուն պես տեսավ իր մայրիկին (նրա մայրը վատառողջ էր): Դե երևի ամբողջ օրը դրսում անցկացնելու պատճառով ցրտահարվել էր: Աղջիկը տեսնելով իր մորը կանչեց.

Մայրիկ մայրիկ մայրիկ ես չգիտեմ քեզ ինչպես օգնեմ խնդրում եմ մի լքիր ինձ:

Ժամը 23:50 էր քաղաքում իրարանցում էր: Երեխաները տոնածառի մոտ պտտվում էին և սպասում ձմեռ պապիկի գալուստին: Բայց հանկարծ մայրիկը վեր կացավ իր տեղից ու գրկեց իր աղջկան ասելով.

Դու փրկեցիր իմ կյանքը քանի որ միշտ իմ մասին ես մտածել:

Եվ պտտվելով տեսան որ նրանք տոնածառ ունեն և այն գեղեցիկ լույսերով է զարդարված: Նրանք շատ ուրախացան և ուրախ դիմավորեցին Ամանորը:

Posted in Español, Հայոց լեզու, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2021, Մաթեմատիկա, Մաթեմատիկա և երևակայություն, Մայրենի, Մայրենի 6-րդ, Մայրենիի ստուգատես, Մեդիա, Պատմություն, Ռադիո, Ռուսերեն, Տեխնոլոգիա, Տեսանյութ, Օտար Լեզու, Ամառային ճամբար, Անգլերեն, Անհատական ուսումնական պլան, Առանց կարգ, Առողջագիտություն, Բնագիտություն, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը, Լրացուցիչ կրթություն, Կինոֆոտո

Առաջին ուստարվա ամփոփում 📖

ՄԱՅՐԵՆԻԻ ԲԱԺԻՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՄԵԴԻԱ‹‹ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԿԻՆՈՖՈՏՈ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՌԱԴԻՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, 2021-22 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ››