Featured
Posted in Անհատական ուսումնական պլան

2021-22 ուսումնական տարվա անհատական ուսումնական պլան


Դասացուցակ

Ժամատախտակ 
Միջին դպրոցի կայք
Ընտրության գործունեություն – Իսպաներեն
Մարզական ակումբ – Թենիսչ
Լրացուցիչ կրթություն դպրոցում – Դաշնամուր, Սոլֆեջո
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս – Պար, Մաթեմատիկա
Շուրջտարյա նախագծեր – ֆլեշմոբներ, թարգմանչական նախագծեր
Լրացուցիչ (տնային) աշխատանք – Բոլորը

Posted in Մայրենի 6-րդ

Ճամբարը Մայր դպրոցում

Ողջույն։ Ես Նարե Կարապետյանն եմ։ Սովորում եմ Դանիել Վարուժանի անվան No 89 դպրոցում։ Քույրիկիս օգնությամբ եկել և մասնակցում եմ Մայր դպրոցի ամառային ճամբարին։ Ճամբարի ընթացքում մենք հյուրընկալել ենք Անահիտ Վարդանյանին, ով եկել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից։ Մի փոքր պատմեմ մեր ճամբարային գրաֆիկի մասին. առավոտյան մենք գնում ենք դպրոց ժամը 09։00-ին։ Մինչև 09։15-ը մասնակցում ենք ընդհանոր պարապունքին, իսկ հետո գնում դասարան հետաքրքիր տեղեկություններ իմանում հին հայկական հարսանիքների մասին։ Մենք անցկացնում ենք շատ հետաքրքիր ժամանակ. խաղեր ենք խաղում, կավագործության, լողի գնում… Այսպես է անցնում մեր ամառային ճամբարի ամեն օրը։❤️❤️❤️

Posted in Ամառային ճամբար

Հարսանեկան խաղիկներ

Հարսանեկան խաղիկներ

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:

***

Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

***

Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Posted in Ամառային ճամբար

Արցախի ավանդական հարսանիքի սովորություններից

Սահարի կանչել: Հատուկ արարողությամբ, երգով ու պարով մորթում էին հարսանիքի արջառը՝ մսացուկը: Մորթում էին վաղ առավոտյան, արևագալից առաջ: Զոհի արյան նմեջ թաթախում էին նոր կողպեք ու բանալի, կողպում, որպեսզի չարի ճանապարհը փակվի:
Կորիզով տալ: Հարսանիքներում չորացած հոն, կամ մրգերի մանր կորիզներ էին նետում չսիրախ մարդկանց, վատ նվագողին, վատ պարողին, կարգը, սովորույթը խախտողին:
Եվ հակառակը՝ իր շնորհքով, առատաձեռնությամբ, որպես հարգանքի, պատվի նշան, թանկարժեք նվերներ, ուտելիք, խմիչքներ էին ուղարկում: Հարգվողը պարտավոր է, որպես փոխհարգանքի արտահայտություն, բոլորի ներկայությամբ ճաշակել, խմել ընդունել ուղարկածը:
Խնձոր տալը: Հարսանիքներին, որպես հրավերի նշան, ուղարկում էին կարմիր խնձոր:
Մակառ: Մակառները սովորաբար լինում են 20-30 տարեկան ջահել տղաներ, նրանց խումբը բաղկացած է լինում 25-50 հոգուց: Հարսանիքը մակառն է անցկացնում: Նրանք պարտավոր են երգել, պարել, պարեցնել, ծաղկեցնել, ուրախ անցկացնել հարսանիքը, նրանց հիմնական պարտականությունը հարսանիք անփորձանք անցկացնելն ու հարսին ու փեսային վտանգներից զերծ պահելն է: Հնում մակառների կարիքը ավելի շատ էր զգացվում, քանի որ հաճախ առկա էր լինում հարսին առևանգելու վտանգը:
Ափսե կոտրելը: Հարսնացուն պետք է նոր  տան շեմին կոտրեր ափսե՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Ի դեպ, այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում։
Պատրոն՝ փեսայի հայրը հարսի համար: Ըստ ընդունված կարգի՝ փեսայի հայրը հարսի առաջին հովանավորն ու խնամակալն էր: Պատրոնը միշտ հարսի ուշադրության կենտրոնում է, նույնն էլ հարսը՝ պատրոնի: Առաջին նվերները պատրոնն է տալիս հարսին, իսկ հարսը հլու- հնազանդ, անխոս ծառայում է նրան: Առաջին խոսելուց, մանավանդ պապա կամ հայրիկ ասելուց հետո , նվեր է ստանում: Հարսը չպիտի համարձակվի լիաբերան խոսել պատրոնի հետ, նրա մոտ բարձր ծիծաղել, երեխային գուրգուրել, հաց ուտել, ջուր խմել, գոռալ և այլն:
Համեցեք անել: Հարսանիքներին պարի էին հրավիրում պատվավոր մարդկանց, աղջիկը՝ սիրած տղային, տղան՝ սիրած աղջկան, իրար հրավիրում էին թշնամի անձինք, իրարից խռով մարդիկ, պարելով հաշտվում էին:

Արցախյան սիրային և հարսանեկան խաղիկներ
Հարթնանը շորը կարալըմ,
Վեսկեն յրան շարալըմ,
Աշկըս հենա էն կլխան
Հրըկաշիս ըխճկան:

Փեսա, փեսա, փըստըցնիմ
Մին կուտուր հացավ քուշտըցընեմ
Տռանը տակեն նստըցընեմ
Հարթնը տանան փըխճըցնեմ:

Յարըս հանդեն քաղ կանե,
Քաղեն մեջին խաղ կանե,
Յարիս թաժա հաց տանեմ
Քլդած սերտը պաց անեմ:

Տարեն ոեսկի տարե յա,
Մեր արտերն էլ պարի յա,
Քու հոր ղարկե կյա մեր տոն,
Նշանվելու տարե յա:

Posted in Ամառային ճամբար

Ճամբարային երկրորդ օրվա պատում

Ընդհանուր պարապմունքից հետո մեր ջոկատը անցկացրեց նախագծային դաս ռուսերենից։ Ժաննա Ալբերտվնային մենք ռուսերեն պատմեցինք մեր դպրոցական հետաքրքիր դեպքերի մասին, իսկ հետո խաղացինք ինտելեկտուալ հետաքրքիր խաղ։ Հաջորդ պարապմունքը ևս լեզվագործունեություն էր։ Երկու ջոկատներով՝ տիկին Կարինեի և տիկին Անահիտի, իրականացրինք եռալեզու գործունեություն. գտնում էիք երեք լեզուներով նույն հնչողությամբ բառեր և անձնանուններ։ Մեզ համար շատ հետաքրքիր էր այս գործունեությունը, և կարողացանք շատ բառեր գտնել։ 3-4-րդ ժամերին մեր ընտրությամբ գործունեության դասերն էին, և մենք այն անցկացրինք բնագիտության լաբորատորիայում։ Իսկ վերջին պարապմունքը մեզ մոտ ֆիզկուլտուրա էր, և մենք գնացինք մեր ընտրած մարզաձևը պարապելու։

Ավելացնեմ, որ չնայած երկու օր է, որ ճամբարում եմ, շատ հավես են անցնում օրերը, և յուրաքանչյուր օրը հետաքրքիր և արդյունավետ է։

Posted in Հայոց լեզու, Մայրենի, Մայրենի 6-րդ

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել բայերը:

Զրնգալգազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:

Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:

Հաճախորդանձրևորդբացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպանիշխան:

Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:

Քարածուխ, կրակմարիչքաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակտասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:

Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:

Գրաբեր, սուսերգրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:

Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:

Խստագույն, շագանակագույն, չարագույնհզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույնլավագույն, ցորնագույն:

Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:

Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջինչորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:

Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:

Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:

Տեղ – շուրջբոլոր, ամենուրեք, ներքև

Ժամանակ – այժմ, հավիտյան։

Ձև – գաղտագողի, 

Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:

Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար

Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Ինքնաստուգում

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմությու » առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Ես պատմություն առարկան ուսումնասիրում եմ քանի որ այդ առարկան ուսումնասիրելու միջոցով ես կարողանում եմ իմանալ մեր ազգի պատմությունը և ես կարծում եմ որ ամեն ասզգ պետք է անգիր իմանա իր պատմությունը որպեսզի ապագայում իր ապրելը անիմաստ չլինի։

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Այդ ժամանակ ձևավորվել է Վանի թագավորութունը։ Հիմնադրել է Սարդուրի առաջինը արքան։

Սարդուրի առաջին — Ք. ա. 835 — 825թթ Տուշպա վան։
Իշպուինի — Ք. ա. 825 — 810թթ, Մեծացրել է տարածքը Վանի թագավորության։
Մենուա — Ք. ա. 810 — 786թթ, Կառուցել է բերդաքաղաք։
Արգիշտի առաջին — Ք. ա. 786 — 764թթ, Էրեբունի, Արգիշտիմինիլի
Սարդուրի երկրորդ — Ք. ա. 764 — 735թթ, Գրավել է Բաբելոնիան

Վանի անկումը եղավ Տիգրան չորրորդի ժամանակ երբ նա շատ ծեր էր և զոհվեց հռոմեացիների հետ պատերազմում։

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Հայտնի է ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐ անվանումով։ Հզոր արքաներից են եղել Տիգրան Երվանդյանը, Երվանդ Գ և Երվանդ վերջինը։
Տիգրան Երվանդյանի օրոք հայոց հողերը եղել են շատ մեծ մոտ  400 000 քառ. կմ։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափողում է արմավիր։ Իսկ Երվանդ վերջինը կառուցում է մայրաքաղաք, իսկ անվանումը լինում է Երվանդաշատ։ Մ.թ. IV դարում պարսից արքա Շապուհի զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը։ Մովսես Խորենացին ասել է, որ Տիգրան Երվանդյանը ամենաքաջ և ամենախոհեմ թագավորն էր։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Արտաշեսյաններ։ Տիգրան Բ, Արտաշես Ա։ Արտաշես առաջին թագավորն է, ։Հռոմեացիների, ապա պարսիկների արշավանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ ավերվում է և արդեն 7-րդ դարում հիշատակվում որպես փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` <<որդան կարմիրի գյուղ>>:
Այժմ Արարատի մարզի կենտրոն է

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթը դա երկրի ժողովրդի նախասիրություններն են և աշխատանքները։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Ինձ ծանոթ առասպելների մեծ մասը գրել է Մովսես Խորենացին։Ինձ ամենադուր եկած առասպելը Հայկ և Բելն է։

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Ինձ համաշխարային պատմությունից շատ դուր է եկել Ճապոնիա թեման։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման- Ճապոնիան, Հին Հռոմ

.քո նոր բացահայտումները-Ես մեր անցած ամեն թեմաներից էլ ունեմ շատ բացահայտումներ։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/10/03/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Հոկտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/11/09/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Նոյեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/11/30/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-3/

Դեկտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/12/27/%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Փետրվար

Մարտ-https://anikarapetyansite.wordpress.com/2022/03/29/7295/

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

8

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Չունեմ առաջարկություններ։