Posted in Հայոց լեզու, Մայրենի, Մայրենի 6-րդ, Իմ գրադարանը

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ես չունեի անծանոթ բառ։
  3. Բնութագրիր անապատի մարդկանց:
  4. Անապատի մարդիկ եկել էին իրենց վրանները խփել էին և մի քանի օր անցկացնում էին այդ հրապարակում։ Նրանք չունեին տներ նրանք միշտ ճամփորդում էին ։
  5. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:
  6. Իմ կարծիքով ուղտը համառում էր, որովհետև նա ուզում էր ազատություն։ Նա չէր ուզում, որ իրեն միշտ քշեն և բեռնեն։
  7. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:
  8. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:
  9. Քաղաքի բնակչությունը խղջում էր ուղտապանին, և ուզում էին ամեն կերպ նրան օգնել։
  10. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

Ուղտերն ուղտանմանների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուններ են: Նրանք անապատի ամենամեծ կենդանիներն են և գերազանց հարմարվել են ապրելավայրի խստաշունչ պայմաններին: Նրանց անվանում են անապատի նավ: Եվ իսկապես, երկար ժամանակ ընտանի ուղտերն անապատների միակ փոխադրամիջոցն են եղել: Հարյուրավոր տարիներ առաջ նրանք ընտելացվել են և օգտագործվել բեռները հեռու տարածություններ տեղափոխելու համար: Ուղտի ներբաններին կան հաստ կոշտուկներ, որոնց շնորհիվ արևից շիկացած ավազը ուղտին չի վնասում: Հենվելով լայն, փափուկ թաթերին՝ նա բավականին հեշտությամբ առաջ է շարժվում ավազի վրայով: Խիտ ու երկար բուրդն օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը բոլորովին պահանջկոտ չէ կերի նկատմամբ: Նա բավարարվում է փշոտ թփերով, որոնք ուրիշ կենդանիներ չեն ուտում: Բայց այդ համեստ կերն անգամ նպաստում է, որ ուղտի սապատներում ճարպի զգալի պաշար կուտակվի: Սնվելով այդ պաշարով՝ ուղտը կարող է մի քանի օր առհասարակ ոչինչ չուտել: Ուղտի օրգանիզմն ընտելացել է ջրի խնայողական ծախսմանը: Նա չի քրտնում և երկար ժամանակ կարող է ջուր չխմել՝ կորցնելով մարմնի զանգվածի մինչև 40 %-ը, բայց միանգամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր: Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: Երկրագնդի շատ վայրերում ուղտերն անփոխարինելի են ոչ միայն իբրև փոխադրամիջոց. անապատի բնակիչներն օգտագործում են նաև նրա կաթը, բուրդը, կաշին: Կաթից պատրաստում են կումիս, յուղ ու պանիր: Ուղտերն արոտավայրային կենդանիներ են, արածում են միայն ցերեկները, իսկ մնացած ժամանակ հանգստանում են ու որոճում: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է:  Հայտնի է ուղտերի 2 տեսակ՝ միասապատ ուղտ կամ դրոմեդար, և երկսապատ ուղտ կամ բակտրիան: Երկսապատ ուղտի հայրենիքը Կենտրոնական Ասիայի քարքարոտ անապատներն են: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված: Միասապատ ուղտը Միջին Արևելքի բնիկ է, վայրի վիճակում այլևս չի հանդիպում: Որպես ընտանի կենդանի՝ տարաբնակեցվել է աշխարհի տարբեր երկրներ (Աֆրիկա և Ավստրալիա), որտեղ սկսել է վարել կիսավայրենի կենսակերպ:

  1. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:
  2. ուղտ- ուղտապահ
  3. ուխտ- ուխտագնացություն
Posted in Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

10 փաստ Պլուտոնի մասին

1. 76 տարի Պլուտոնը համարվում էր մոլորակ: Սակայն, երբ աստղագետները հայտնաբերեցին, որ դա անդրնեպտունյան բազում խոշոր օբյեկտներից միայն մեկն է, 2006թ. այն վերանվանեցին «գաճաճ մոլորակ»:

2. Շուրջ հինգ ժամ է տևում, որպեսզի Արեգակի լույսը հասնի Պլուտոնին, մինչդեռ այն Երկիր է հասնում մոտ ութ րոպեում:

3. Պլուտոնն Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենադանդաղն է պտտվում Արեգակի շուրջ (284 տարվա ընթացքում), քանի որ ամենահեռուն է Արեգակից:

4. Պլուտոնն ունի հինգ հայտնի արբանյակ. Քարոն (Պլուտոնի կամ Հադեսի նավակավարը), Նիքս (գիշերվա և խավարի հունական աստվածուհին), Հիդրա (ինը գլխանի օձը, ով Հադեսի պահապանն է), Կերբերոս (ստորգետնյա աշխարհը պահպանող շունը) և Ստիքս (ստորգետնյա աշխարհի համանուն գետի աստվածուհին):

5. Պլուտոնի արբանյակ Քարոնը մոտ յոթ անգամ ավելի մեծ է, քան Երկրի արբանյակը` Լուսինը, թեև նրանք ունեն գրեթե նույն պայծառությունը:

Pluton (1)
Pluton (3)

6.  Պլուտոնի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում, քանի որ մոլորակը պտտվում է Երկրի առանցքի համեմատ հակառակ ուղղությամբ:

7. Պլուտոնի վրա Արեգակը ծագում է և մայր է մտնում շաբաթը մեկ անգամ:

8. Պլուտոնը միակ հայտնի գաճաճ մոլորակն է, որ ունի մթնոլորտ: Այստեղ մթնոլորտը շատ նոսր է և թունավոր է մարդու համար:

Pluton (2)

9. Պլուտոնի մեկ երրորդը ջուր է: Այս ջուրը սառույցի տեսքով է և 3 անգամ ավելի շատ է, քան Երկրի բոլոր օվկիանոսները՝ միասին վերցրած: Պլուտոնի մնացած երկու երրորդը ժայռ է:

10. Ըստ հունական դիցաբանության՝ Պլուտոնը կապվում է Տասներկու օլիմպիացիների տասներկու ամիսների հետ, և համարվում է, որ Պլուտոնն իրենցից մեկն է, ում նվիրված են վերջին ամիսը և մեռած հոգիները։ Համապատասխանում է հունական դիցաբանության Հադեսին։

Posted in Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Երկարատև դադարից հետո <<Գալակտիկուս>> բլոգը կրկին վերադառնում է ձեր կողմից սիրված հետաքրքիր փաստերով։ Այս անգամ խոսենք Մարս մոլորակի մասին, որի բացահայտումը այժմ համարվում է մարդկության նոր գերնպատակ։ Լուսինը մեր կողմից մասամբ է բացահայտված, ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս, բայց այժմ NASA-ի և ողջ մարդկության ուշադրության կենտրոնում Մարսն է։ Մարդկանց հետաքրքրում է, թե արդյո՞ք կա կյանք  Մարսի վրա, այնտեղ մարդը կարո՞ղ է ապրել, թե՞ ոչ, կա՞ն  անհրաժեշտ կենսապայմաններ։ Այդ հետաքրքրությունից ելնելով` ձեզ ենք ներկայացնում 20 փաստ Մարս մոլորակի մասին. 


1. Հայերեն անվանումը Հրատ է, ունի շիկակարմիր գույն, ինչի համար էլ հաճախ անվանում են նաև Կարմիր մոլորակ։ Արեգակից հեռավորությամբ 4֊րդն է, ըստ մեծության՝ 7֊րդը, մակերևույթի մակերեսը կազմում է 144,8մլն կմ²։ 
2. Միջին ջերմաստիճանը -63,1°C  է, մակերևույթի ջերմաստիճանը օրվա ընթացքում շատ մեծ չափով է տատանվում` ցերեկը կարող է հասնել +20°C, իսկ գիշերը` իջնել մինչև -153°C։ 
3. Առաջին անգամ Մարսը հեռադիտակով տեսել է Գալիլեո Գալիլեյը 1609թ.-ին։ 
4.  Մոլորակն ուսումնասիրելու համար պարբերաբար ուղարկվում են սարքավորումներ։ Ամենաերկարատև ուսումնասիրությունները կատարել է  <<Opportunity>> մարսագնացը, որը նախատեսված է եղել 3 ամիս աշխատանքի համար, բայց աշխատել է 15 տարի և լռել 2018թ-ին` փոշու հզոր փոթորիկի պատճառով։ Վերջին տեղեկությունները եղել են այն մասին, որ մարտկոցներն այլևս չեն աշխատում, իսկ շուրջը մթնում է։ 
5. Փոշու փոթորիկների ժամանակ հողի հատիկները, դիպչելով միմյանց, ստատիկ էլեկտրական լիցքեր են առաջացնում, որն էլ հանգեցնում է չոր կայծակի։ 
6. Մոլորակի վրա կա շատ ջուր` հատկապես բևեռային շրջաններում` սառույցի տեսքով։Ցածր ճնշման պատճառով այստեղ հեղուկ վիճակով ջուր լինել չի կարող, քանի որ այն շատ արագ կգոլորշանա։ 
7. Մակերևույթի ճնշումը շատ ցածր է` Երկրի մակերևույթի  ճնշումից մոտ 160 անգամ ավելի ցածր։ 
8.  Արեգակնային համակարգում ամենաբարձր լեռը գտնվում է հենց այստեղ, այն  Օլիմպ հրաբուխն է, ունի 26կմ բարձրություն (ստորոտից մինչև գագաթ), մինչդեռ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռ Էվերեստի բարձրությունը 8848մ է (ծովի մակարդակից)։ 
9. Մարսի 1 օրը 24 ժամ 37 րոպե է, իսկ 1 տարին` 687օր։ 
10.  Ձգողությունը այստեղ Երկրի ձգողությունից 60%-ով պակաս է, ուստի մի քանի մետր բարձրությամբ ցատկելը այստեղ հնարավոր է, իսկ կշռվելը` ոչ այդքան սարսափելի։ 
11. Երկրի վրա 90կգ կշռող մարդը Մարսի վրա կունենա 33,9կգ քաշ։ 
12. Մեր մոլորակից հնարավոր է տեսնել Մարսը անզեն աչքով։  
13. Կարմիր մոլորակի մթնոլորտում երբեմն ամպեր են լինում, բայց մեծ բարձրության վրա` մոտ 50-60կմ։ 
14. Մթնոլորտային շերտն այստեղ այնքան բարակ է, որ մոլորակը միշտ ենթարկվում է ուժեղ ճառագայթման։Մարդը այստեղ 3 օրում այնքան կճառագայթվի, որքան Երկրի վրա 1 տարում։ 
15. Ոչ մի մարդ և կենդանի չի կարող ապրել Մարսի վրա առանց հատուկ հանդերձանքի, քանի որ ցածր մթնոլորտային ճնշման պատճառով մարդու արյան մեջ եղած թթվածինը վայրկենապես կվերածվի գազային պղպջակների, ինչը կբերի մահվան։ 
16. Մարսի ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ գիտաճյուղ կա, որը կոչվում է արեոլոգիա։ 
17. Հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի վրա ընկած շատ երկնաքարեր հենց Մարսի մասնիկներ են, ներկայումս դրանք 34-ն են։ 
18. Մարսը ունի 2 բնական արբանյակ` Դեյմոսը և Ֆոբոսը, որոնք շարժվում են տարբեր արագությամբ։ Առաջինը օրվա մեջ 2 անգամ է երևում երկնքում, երկրորդը` 1 անգամ 2 օրում։ 
19. Գարնան առաջին ամսվա  և Կարմիր մոլորակի անունը նույն ծագումն ունեն։ Երկուսի հիմքում էլ Հին Հռոմի դիցաբանությունն է, նրանք անվանակոչվել են ի պատիվ պատերազմի աստծո` Մարսի, քանի որ մոլորակը ունեցել է արյան գույն, իսկ մարտ ամիսը համարվել է պատերազմների համար ամենաբարենպաստը։ 
20. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճը` Մարիաները, որը տիեզերքից ունի մեծ խազի տեսք։ 


Այսքանն էին այսօրվա փաստերը, հուսով ենք, ձեզ դուր եկան:  
Եթե հետաքրքրված եք տիեզերքով, ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները, կարդացեք նաև մեր <<7 ճանաչողական գիրք տիեզերքի մասին փոքրիկների համար>>  բլոգը, որտեղ կգտնեք նորանոր գիտելիքների շատ աղբյուրներ։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները։  
 

Դե իսկ տիեզերական հետաքրքրությունները, վիրտուալ իրականությունը, այլմոլորակային մթնոլորտը հենց Ձեզ են սպասում Հրաչյա Քոչար 13 հասցեում` <<Գալակտիկուս>>   տիեզերական ժամանցի կենտրոնում Այցելե՛ք  Գալակտիկուս, զգացե՛ք տիեզերքի շունչը։ 

Posted in Español, Պատմություն, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

Ամանորը Իսպանիայում

Քանի որ իսպանացիները համարվում են էմոցիոնալ ազգ, այդ իսկ պատճառով  նրանք Նոր տարին նշում են շատ ավելի զվարճալի և ուրախ, քան մյուս եվրոպական ազգերը:Ժողովուրդը տանը սեղանի շուրջ չի նստում այդ օրը, այլ դուրս է գալիս փողոց, որտեղ ամենուր դիմակահանդեսներ են, որոնց ժամանակ առատ կոնֆետներ և քաղցրավենիքներ են թափվում վերևից:Ամանորը նշելու ամենահայտնի վայրը համարվում է Պուերտա-դել-Սոլ հրապարակը,որտեղ ժողովուրդը ականատես է լինում շատ շքեղ հրավառության:

Քանի որ Իսպանիան խաղողի երկիր է համարվում, այդ իսկ պատճառով մարդիկ միմյանց հյուր գնալիս իրենց հետ պարտադիր վերցնում են մեկ շիշ գինի  կամ շամպայն և նուգա կոնֆետ:Նրանք գտնում են , որ խաղողը վանում է ամբողջ տարվա չար ուժերին և բերում է հարստություն:Իսպանացիները մի հետաքրքիր ավանույթ ունեն. Ամանորի գիշերը ժամացույցի զարկերի հետ նրանք պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ,որպեսզի իրականանան նրանց երազանքները:

Ընդունված է միմյանց նվերներ նվիրել հատկապես հունվարի 6-ին:Այդ օրը կոչվում է Երեք թագավորների օր: Բոլոր ապրանքներն այդ օրվա առթիվ երեք անգամ էժանանում են: Իսպանացիները այդ օրը պարտադիր պատրաստում են hատուկ տորթ, որի մեջտեղում դնում են փայլաթիթեղից պատրաստված թագ` որպես այդ օրվա խորհրդանիշ: Իսպանացիները նույնպես  զարդարում են եղևնիներ, իսկ և հայերը: Նրանք Ձմեռ պապին անվանում են Օլենտցերո, ով ամենուր գինին ձեռքին ման է գալիս:

Posted in Մեդիա, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

Ամանոյա պատմություն

Մի աղջիկ էր լինում, որը շատ աղքատ է լինում: Նա ապրում էր իր խեղճ մայրիկի հետ ով առավոտից իրիկուն աշխատում էր, որ կարողանա պահել իր աղջկան իսկ աղջիկը նրան օգնում էր: Ամանորյա գիշերը երբ մարդիկ պատրաստվում էին ամանորին օրինակ պատրաստում էին յուրահատուկ ուտելիքներ կամ զարդարում էին տունը, հագնում էին գեղեցիկ զգեստներ, կրում զարդեր և այլն… Աղջիկը դուրս եկավ որպեսզի վաճառի իրենց ունեցած վերջին ամանորյա խաղալիքները: Դրսում շատ ցուրտ էր: Աղջիկը սկսեց դողալ: Նա անդադար մտածում էր երջանիկ կյանքի մասին, որը պետք է անցկացնել իր մայրիկի հետ: Նա սկսեց վաճառել խաղալիքները: Բայց ցավոք բոլոր մարդիկ չեն, որ մեծահոգի են: Այդպես շատերը նույնիսկ նրան չէին էլ նկատում: Նա շատ տխուր էր և մտածում էր իր մայրիկի մասին ինքն իրեն ասում էր`

Ինչպես օգնեմ ես նրան:

Ցրտի պատճառով աղջիկը որոշեց քայլել դեպի տուն իսկ տուն հասնելուն պես տեսավ իր մայրիկին (նրա մայրը վատառողջ էր): Դե երևի ամբողջ օրը դրսում անցկացնելու պատճառով ցրտահարվել էր: Աղջիկը տեսնելով իր մորը կանչեց.

Մայրիկ մայրիկ մայրիկ ես չգիտեմ քեզ ինչպես օգնեմ խնդրում եմ մի լքիր ինձ:

Ժամը 23:50 էր քաղաքում իրարանցում էր: Երեխաները տոնածառի մոտ պտտվում էին և սպասում ձմեռ պապիկի գալուստին: Բայց հանկարծ մայրիկը վեր կացավ իր տեղից ու գրկեց իր աղջկան ասելով.

Դու փրկեցիր իմ կյանքը քանի որ միշտ իմ մասին ես մտածել:

Եվ պտտվելով տեսան որ նրանք տոնածառ ունեն և այն գեղեցիկ լույսերով է զարդարված: Նրանք շատ ուրախացան և ուրախ դիմավորեցին Ամանորը:

Posted in Español, Հայոց լեզու, Հայրենագետի ակումբ, Հայրենագիտություն, Ձմեռային ճամբար 2021, Մաթեմատիկա, Մաթեմատիկա և երևակայություն, Մայրենի, Մայրենի 6-րդ, Մայրենիի ստուգատես, Մեդիա, Պատմություն, Ռադիո, Ռուսերեն, Տեխնոլոգիա, Տեսանյութ, Օտար Լեզու, Ամառային ճամբար, Անգլերեն, Անհատական ուսումնական պլան, Առանց կարգ, Առողջագիտություն, Բնագիտություն, Իմ Մոլորակ, Իմ գրադարանը, Լրացուցիչ կրթություն, Կինոֆոտո

Առաջին ուստարվա ամփոփում 📖

ՄԱՅՐԵՆԻԻ ԲԱԺԻՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԲԱԺԻՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՄԵԴԻԱ‹‹ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԿԻՆՈՖՈՏՈ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, ՌԱԴԻՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, 2021-22 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ››

Posted in Հայոց լեզու, Մայրենի, Օտար Լեզու, Անգլերեն, Իմ գրադարանը

The Story of Zzzzzz-Հեքիաթ Զզզզզզի մասին


Once upon a time there was a great big whale whose name was Nicky. He was as big as thirty-three girls and boys standing in a row.
There was one thing that Nicky liked better than any­ thing else in the world ana that was honey.
Now Nicky had a friend whose name was Zzzzzz, and there is a picture of him on page 50. Zzzzzz was a little fly who lived in Mummy’s kitchen.
One day Zzzzzz was going for a walk on the kitchen ceiling when he saw a note that Mummy had nailed on the wall.
So he flew down and stood on the kitchen table and read it. “Well,” he thought, “that’s not very friendly! I’ll go and stay with Nicky. At any rate, he loves me.”
So he said good-bve to Marmy, the cat, and flew out of the window.
As soon as he got out of the window he saw some bees, gathering honey. “I wish I was a bee!” 3he said. “Then I could gather honey too.” But he wasn’t, so he couldn’t. He wanted to take some honey to Nicky. So he sat down and thought.
Then a friend of his, Buzzy Bee, came along and sat down beside him. “Why are you so thoughtful, Zzzzzz?” he said. “Well!” said
Zzzz-zz. “I want some honey for my friend Nicky. I’m going to stay with him and I’d like to take him a present. But I don’t know how to get any honey.”
“Weill I’ll tell you what to do,” said Buzzy, and he whispered in Zzzzzz’s ear.
Zzzzzz was ever so pleased and flew away to where Nicky was in the sea.
When he got there Nicky was sound asleep 1 having his afternoon nap.
Zzzzzz tiptoed very quietly so as not to wake him,2 and he got a great big jar and took the top off and waited. Presently he heard a buzzing sound which got louder,
andlouder, and louder, and along came a bee who flew round the jar and then emptied a little bag of honey into it.
Then some more bees came and emptied their honey bags into the jar. There were hundreds of them and they all emptied their honey bags till the jar was quite full.
Then they said good-bye to Zzzzzz and flew back to the garden where they lived.
Presently Nicky woke up and when he saw the jar of honey that Zzzzzz had got for him, he opened his mouth as wide as he could and Zzzzzz poured the honey in.
“Yum! yum! yum!” said Nicky. “That was nice!” And he gave Zzzzzz a great big sticky kiss.3
Then he yawned. “Where’s Zzzzzz?” he said. “Mm!’ He must have flown away.4 Oh, well! I think I’ll have another little sleep.” But Zzzzzz hadn’t flown away, he’d stuck to him. He struggled to get free, pulling first with one leg, then with another and at last he got free and went for a walk on Nicky’s back. Nicky was so long that it took him 1 nearly an hour to reach Nicky’s tail.
When he got back Nicky had woken up and they had a lovely time playing Zzzzzz’s favourite game which was to sit on Nicky’s blowhole and be blown high up in the air. And the captains of all the ships that passed used to watch him through their telescopes. “My, my, what fun
that fly has!”2 they said.


Ժամանակին մի մեծ կետ կար որի անունը Նիկի էր: Նա այնքան մեծ էր որքան երեսուներեք աղջիկներ և տղաներ շարք էին կանգնել: Մի բան կար, որ Նիկիին ավելի շատ դուր եկավ, քան աշխարհի ցանկացած այլ բան, որը մեղրն էր: Հիմա նա ունի ընկեր, որի անունը Զզզզզզ է, և 50-րդ էջում կա նրա նկարը:Զզզզզզն մի փոքրիկ ճանճ էր, որն ապրում էր Մումիի խոհանոցում: Մի օր Զզզզզզն զբոսնում է խոհանոցի առաստաղի մոտ և հանկարծ տեսավ, որ մայրիկը մի գրություն է թողել: Ուստի նա թռավ ներքև և կանգնեց խոհանոցի սեղանի վրա և կարդաց այն: «Դե, – մտածեց նա, – դա այնքան էլ բարեկամական չէ: Ես կգնամ և կմնամ Նիքիի հետ: Ամեն դեպքում, նա սիրում է ինձ »: Այսպիսով, նա բարի խոսք ասաց կատու Մարմիին և թռավ պատուհանից:
Պատուհանից դուրս գալուն պես նա տեսավ մեղուներ, որոնք մեղր էին հավաքում: «Երանի մեղու լինեի»: նա ասաց. «Այդ դեպքում ես նույնպես կարող էի մեղր հավաքել»: Բայց նա չէր, ուստի չէր կարող: Նա ուզում էր մի փոքր մեղր տանել Նիկիին: Ուստի նա նստեց և մտածեց. Հետո եկավ նրա ընկերը ՝ Բազզի Բին, և նստեց նրա կողքին: Ինչո՞ւ ես այդքան մտածկոտ, Զզզզզզ! »: նա ասաց. «Դե!» ասաց Zzzzzz. «Ես իմ ընկեր Նիկիի համար մեղր եմ ուզում: Ես պատրաստվում եմ մնալ նրա հետ և կցանկանայի նվեր վերցնել նրան: Բայց ես չգիտեմ ինչպես մեղր ստանալ »: Ես կասեմ, թե ինչ պետք է անես, – ասաց Բազին և նա շշնջաց Զզզզզզի ականջին.
Զզզզզզ 8!” այնքան գոհ էր և թռավ այնտեղ, որտեղ Նիքը ծովում էր: Երբ նա այնտեղ հասավ, Նիքին քնած էր ՝ իր կեսօրվա քունը մտնելով:
Զզզզզզնը շատ հանգիստ հուշեց մատները, որպեսզի չզարթնի նրան, և նա ստացավ մի մեծ մեծ բանկա, հանեց վերևը և սպասեց: Ներկայումս նա լսեց մի բզզոց ձայն, որն ուժեղացավ,
և ավելի բարձր, և ավելի բարձր. հետ եկավ մի մեղու, որը թռավ բանկայի շուրջը և հետո մի փոքր պարկ մեղր դատարկեց մեջը: Հետո մի քանի մեղու էլ եկան և մեղրի տոպրակները դատարկեցին բանկայի մեջ: Նրանք հարյուրավոր էին, և բոլորը դատարկեցին իրենց մեղրի տոպրակները, մինչև սափորը լիքն էր:
Հետո նրանք ցտեսություն ասացին Զզզզզզին և հետ թռան դեպի իրենց պարտեզը:
Այժմ Նիկին արթնացավ և տեսնելով Զզզզզզի համար իր ձեռք բերած մեղրով բանկան, նա բացեց իր բերանը, որքան կարող էր, և Զզզզզզն լցրեց մեղրը:
«Յա !մ: յա !մ յա !մ »: – ասաց Նիքը: «Դա հաճելի էր»: Եվ նա շատ մեծ կպչուն համբույր տվեց Զզզզզզ- ին:
Հետո հորանջեց: «Որտեղ է Զզզզզզ» նա ասաց. «Մմ!»: Նա երևի թռչել է: Օհ,, լավ: Կարծում եմ, որ ես նորից մի փոքր կքնեմ »: Բայց Զզզզզզն չէր թռչել, նա մնում էր նրա մոտ: Նա պայքարում էր ազատվելու համար ՝ նախ քաշելով մի ոտքը, ապա մյուսը և վերջապես ազատվեց և զբոսանքի գնաց Նիքիի մեջքին: Նիքին այնքան երկար էր, որ իրենից գրեթե 1 ժամ պահանջվեց Նիքիի պոչին հասնելու համար:
Երբ նա վերադարձավ, Նիկին արթնացավ, և նրանք հաճելի ժամանակ անցկացրին, Զզզզզզի սիրած խաղը խաղացին, որը պետք է նստեր Նիքիի փչակին և օդ բարձրացնեին: Եվ անցած բոլոր նավերի նավապետերը դիտում էին նրան իրենց աստղադիտակներով: «Ինչ հրաշալի է այդ ճանճի հետ». նրանք ասացին: