Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Ինքնաստուգում

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմությու » առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Ես պատմություն առարկան ուսումնասիրում եմ քանի որ այդ առարկան ուսումնասիրելու միջոցով ես կարողանում եմ իմանալ մեր ազգի պատմությունը և ես կարծում եմ որ ամեն ասզգ պետք է անգիր իմանա իր պատմությունը որպեսզի ապագայում իր ապրելը անիմաստ չլինի։

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Այդ ժամանակ ձևավորվել է Վանի թագավորութունը։ Հիմնադրել է Սարդուրի առաջինը արքան։

Սարդուրի առաջին — Ք. ա. 835 — 825թթ Տուշպա վան։
Իշպուինի — Ք. ա. 825 — 810թթ, Մեծացրել է տարածքը Վանի թագավորության։
Մենուա — Ք. ա. 810 — 786թթ, Կառուցել է բերդաքաղաք։
Արգիշտի առաջին — Ք. ա. 786 — 764թթ, Էրեբունի, Արգիշտիմինիլի
Սարդուրի երկրորդ — Ք. ա. 764 — 735թթ, Գրավել է Բաբելոնիան

Վանի անկումը եղավ Տիգրան չորրորդի ժամանակ երբ նա շատ ծեր էր և զոհվեց հռոմեացիների հետ պատերազմում։

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Հայտնի է ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐ անվանումով։ Հզոր արքաներից են եղել Տիգրան Երվանդյանը, Երվանդ Գ և Երվանդ վերջինը։
Տիգրան Երվանդյանի օրոք հայոց հողերը եղել են շատ մեծ մոտ  400 000 քառ. կմ։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափողում է արմավիր։ Իսկ Երվանդ վերջինը կառուցում է մայրաքաղաք, իսկ անվանումը լինում է Երվանդաշատ։ Մ.թ. IV դարում պարսից արքա Շապուհի զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը։ Մովսես Խորենացին ասել է, որ Տիգրան Երվանդյանը ամենաքաջ և ամենախոհեմ թագավորն էր։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Արտաշեսյաններ։ Տիգրան Բ, Արտաշես Ա։ Արտաշես առաջին թագավորն է, ։Հռոմեացիների, ապա պարսիկների արշավանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ ավերվում է և արդեն 7-րդ դարում հիշատակվում որպես փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` <<որդան կարմիրի գյուղ>>:
Այժմ Արարատի մարզի կենտրոն է

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթը դա երկրի ժողովրդի նախասիրություններն են և աշխատանքները։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Ինձ ծանոթ առասպելների մեծ մասը գրել է Մովսես Խորենացին։Ինձ ամենադուր եկած առասպելը Հայկ և Բելն է։

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Ինձ համաշխարային պատմությունից շատ դուր է եկել Ճապոնիա թեման։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման- Ճապոնիան, Հին Հռոմ

.քո նոր բացահայտումները-Ես մեր անցած ամեն թեմաներից էլ ունեմ շատ բացահայտումներ։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/10/03/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Հոկտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/11/09/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Նոյեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/11/30/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-3/

Դեկտեմբեր-https://anikarapetyansite.wordpress.com/2021/12/27/%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

Փետրվար

Մարտ-https://anikarapetyansite.wordpress.com/2022/03/29/7295/

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

8

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Չունեմ առաջարկություններ։

Posted in Բնագիտություն, Իմ Մոլորակ

Բնահիտություն

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։

Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։

Որոնք են արմատի գործառույթները:

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչով է առանցքային արմատային համակարգը տարբերվում փնջաձև արմատային համակարգից:
  2. Փնջաձև արմատները լինում են ավելի խիտ քանց արմատայինը։
  3. Արմատի ինչ ձևափոխություններ գիտեք:
  4. Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից։
  5. Արմատապտուղներ հիմնականում առաջացնում են երկամյա բույսերը:Ինչպե՞ս են նրանք ծախսում արմատապտուղներում պաշարած սննդանյութերը:
  6. Երկամյա բույսերը առաջի տարինակ առաջացնում են բույսի վեգետատիվ օրգանները՝ արմատ, ցողուն, տերը։ Իսկ երկրորդ տարին արմատապտուղներում կուտակված սննդանյութերի հաշվին առաջանում են բույսի վեգետատիվ օրգանները՝ ծաղիկ, պտուղ, սերմ։
Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Տրդատ Գ ՄԵԾ

Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Posted in Բնագիտություն, Իմ Մոլորակ

Բնագիտություն

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է հյուսվածքը:
  2. Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործողություններով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։
  3. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
  4. Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրղ և մեխանիկական հյուսվածքներ։
  5. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
  6. Արմատի ծայրին։

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
  2. Մեխանիկական հյուսվածքը։
  3. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:
  4. Մկնային հյուսվածք։
  5. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
  6. Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։
Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Պատմություն

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում։
I դարի կեսին հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել։ Վարջին արտաշեսյանների օրոք հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա։ 2 թ. Օգոստոս կայսեր թոռան՝ Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը։ Հասնելով Արշակունյաց գավառը՝ հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը։ Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին։

Հռոմեական հրամանատարին վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության։ Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիխման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան։ Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը։

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18 — 34 թթ)։ Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն — Արտաշես։ Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերաժել կայսրական նահանգի։ Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից։ Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքականությանը։

Հայոց արքա Ագբար։ I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով։ Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը՝ Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա — Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը։ Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13-50 թթ. )։ Նրա թագավորության տիրությունների մեջ ծահած խռովության մասին, մեկնում է Պարթևստան։ Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա։ Լսելով Քրիստոսի մասին՝ Աբգարը նամակով խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն։ եդեսիա գալիս է Քրիստոսի աշակերտներից Թադոս առաքյալը։ Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին։ Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում։ Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին՝ Սանատրուկ I-ը, իսկ Եդեսիայում՝ Աբգարի որդին։

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում։ Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին։

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից։ Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը։ Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը։ Միհրդատի եղբորորդին՝ Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը։ Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը։

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք։ Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին՝ Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին՝ Բակուրին՝ Ատրպատական թագավոր։ 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան։ Հռադամիզդը, փախչում է Վիրք։ Սակայն ցրտաշունք ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից։

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:
2թ.-Հռոմեկան զորքի մուտքը Հայաստան

13թ.-Աբգար V-ի գահակալաման զկիզբ

18թ.-Զենոնի գահակալման զկիզբ

34թ.-Զենոնի գահակալման ավարտ

50թ.-Աբգար V-ի գահակալման ավարտ

51թ.-Արտաշատում գրավում են գահը

52թ.-Վաղարշ և Տրդատ զորքի մուտքը Հայաստան

Բնութագրել Տրդատ Առաջինին:
Ինքնահավան, հայրենասեր, հզոր։

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:
Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հայկական այրուձիու օգնությամբ Տրդատը 61 թվականին կարողանում է Հայկական Տավրոսի լեռներում կասեցնել հռոմեական լեգեոնների առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ։ Դրանից հետո Պետոսը ձմեռում է Հռանդեա կոչվող վայրում, որտեղ 62 թվականի գարնանը սկսվում են գլխավոր ռազմական գործողությունները։ Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը։
Արտավազդի մահից հետո խառնաշփոթ է սկսվում, որ Մովսես Խորենացին անվանել է «Ժամանակ անիշխանության»։
Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պաշտամունքային մի շարք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»։ Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։

Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Պատմություն

Հիմնավորել Տրդատ Երրորդի մեծ պատիվների արժանանալը, հռոմեական կայսեր կողմից:

Տրդատ երրորդ մեծը հռոմ գնալուց հետո այնտեղ հաղթում է օլինպյադան։ Եվ ամենահիշարժան պահը այն էր, որ նա ընբշտամարտում հաղթեց կայսրին և այդ պատճառով էլ արժանացավ մեծ պատիվների։

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:

Երեքն էլ կապ ունեն քրիստոնեության հետ։

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:

Երբ պարզիկները կրկի հարջակվեն իրենց վրա հռոմեացիները նրանց կօգնեն։

Posted in Պատմություն, Իմ Մոլորակ

Պատմություն

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:
Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ-ին կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն պետք էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսերի հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և Բարձի Հայքի Կարնո դաշտում ճամբար խփում: Այսպես սկսվում է 10 տարի պտևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի մեջ։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:
62 թ․ գանանը Արծանիի ափին՝ Հռանդես վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգգեոները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:
Ներոնը հայտնել էր, որ կչանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գնա Հռոմ։ Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, բայց Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Առաջինը վերադառնում է Մեծ Հայք։

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը
I դարի առաջին կեսին գահակալական լուրջ պայքար էր ծավալվել։
Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարուն յաց գավառը՝ հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեականե գեոններին:

Հռոմեական հրամանատարին վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան։ Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Ար տագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.):

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:
Տրդատ Առաջինից հետո Հայաստանում գահակալում էր Սանատրուկ արքան: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինիս համոզելու եկած իշխանն ու նրա ուղեկիցները, անգամ բանտապահները նույնպես քրիստոնեություն են ընդունում: Արքան հրամայում է սպանել շատերին, սակայն Սանդուխտն անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել ցանկացող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը:

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:
Վաղարշ Առաջին գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին:

Posted in Բնագիտություն, Իմ Մոլորակ

Բնագիտություն

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
  2. Հիմնական կառուցվածքային մասերն են բջջաթաղանթը, պլազման, ցիտոպլազման և կորիզը։
  3. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
  4. Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։
  5. Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։
  6. Բջջահյութը հեղուկ է։ Այն գտնվում է ջրի մեջ։ Լուծված է շաքարով և այլ զանազան նյութերով։
  7. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։
  8. Լինում են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, կանաչ և անգույն։
Posted in Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

10 փաստ Պլուտոնի մասին

1. 76 տարի Պլուտոնը համարվում էր մոլորակ: Սակայն, երբ աստղագետները հայտնաբերեցին, որ դա անդրնեպտունյան բազում խոշոր օբյեկտներից միայն մեկն է, 2006թ. այն վերանվանեցին «գաճաճ մոլորակ»:

2. Շուրջ հինգ ժամ է տևում, որպեսզի Արեգակի լույսը հասնի Պլուտոնին, մինչդեռ այն Երկիր է հասնում մոտ ութ րոպեում:

3. Պլուտոնն Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենադանդաղն է պտտվում Արեգակի շուրջ (284 տարվա ընթացքում), քանի որ ամենահեռուն է Արեգակից:

4. Պլուտոնն ունի հինգ հայտնի արբանյակ. Քարոն (Պլուտոնի կամ Հադեսի նավակավարը), Նիքս (գիշերվա և խավարի հունական աստվածուհին), Հիդրա (ինը գլխանի օձը, ով Հադեսի պահապանն է), Կերբերոս (ստորգետնյա աշխարհը պահպանող շունը) և Ստիքս (ստորգետնյա աշխարհի համանուն գետի աստվածուհին):

5. Պլուտոնի արբանյակ Քարոնը մոտ յոթ անգամ ավելի մեծ է, քան Երկրի արբանյակը` Լուսինը, թեև նրանք ունեն գրեթե նույն պայծառությունը:

Pluton (1)
Pluton (3)

6.  Պլուտոնի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում, քանի որ մոլորակը պտտվում է Երկրի առանցքի համեմատ հակառակ ուղղությամբ:

7. Պլուտոնի վրա Արեգակը ծագում է և մայր է մտնում շաբաթը մեկ անգամ:

8. Պլուտոնը միակ հայտնի գաճաճ մոլորակն է, որ ունի մթնոլորտ: Այստեղ մթնոլորտը շատ նոսր է և թունավոր է մարդու համար:

Pluton (2)

9. Պլուտոնի մեկ երրորդը ջուր է: Այս ջուրը սառույցի տեսքով է և 3 անգամ ավելի շատ է, քան Երկրի բոլոր օվկիանոսները՝ միասին վերցրած: Պլուտոնի մնացած երկու երրորդը ժայռ է:

10. Ըստ հունական դիցաբանության՝ Պլուտոնը կապվում է Տասներկու օլիմպիացիների տասներկու ամիսների հետ, և համարվում է, որ Պլուտոնն իրենցից մեկն է, ում նվիրված են վերջին ամիսը և մեռած հոգիները։ Համապատասխանում է հունական դիցաբանության Հադեսին։

Posted in Իմ Մոլորակ, Իմ գրադարանը

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Երկարատև դադարից հետո <<Գալակտիկուս>> բլոգը կրկին վերադառնում է ձեր կողմից սիրված հետաքրքիր փաստերով։ Այս անգամ խոսենք Մարս մոլորակի մասին, որի բացահայտումը այժմ համարվում է մարդկության նոր գերնպատակ։ Լուսինը մեր կողմից մասամբ է բացահայտված, ուսումնասիրությունները շարունակվում են մինչ օրս, բայց այժմ NASA-ի և ողջ մարդկության ուշադրության կենտրոնում Մարսն է։ Մարդկանց հետաքրքրում է, թե արդյո՞ք կա կյանք  Մարսի վրա, այնտեղ մարդը կարո՞ղ է ապրել, թե՞ ոչ, կա՞ն  անհրաժեշտ կենսապայմաններ։ Այդ հետաքրքրությունից ելնելով` ձեզ ենք ներկայացնում 20 փաստ Մարս մոլորակի մասին. 


1. Հայերեն անվանումը Հրատ է, ունի շիկակարմիր գույն, ինչի համար էլ հաճախ անվանում են նաև Կարմիր մոլորակ։ Արեգակից հեռավորությամբ 4֊րդն է, ըստ մեծության՝ 7֊րդը, մակերևույթի մակերեսը կազմում է 144,8մլն կմ²։ 
2. Միջին ջերմաստիճանը -63,1°C  է, մակերևույթի ջերմաստիճանը օրվա ընթացքում շատ մեծ չափով է տատանվում` ցերեկը կարող է հասնել +20°C, իսկ գիշերը` իջնել մինչև -153°C։ 
3. Առաջին անգամ Մարսը հեռադիտակով տեսել է Գալիլեո Գալիլեյը 1609թ.-ին։ 
4.  Մոլորակն ուսումնասիրելու համար պարբերաբար ուղարկվում են սարքավորումներ։ Ամենաերկարատև ուսումնասիրությունները կատարել է  <<Opportunity>> մարսագնացը, որը նախատեսված է եղել 3 ամիս աշխատանքի համար, բայց աշխատել է 15 տարի և լռել 2018թ-ին` փոշու հզոր փոթորիկի պատճառով։ Վերջին տեղեկությունները եղել են այն մասին, որ մարտկոցներն այլևս չեն աշխատում, իսկ շուրջը մթնում է։ 
5. Փոշու փոթորիկների ժամանակ հողի հատիկները, դիպչելով միմյանց, ստատիկ էլեկտրական լիցքեր են առաջացնում, որն էլ հանգեցնում է չոր կայծակի։ 
6. Մոլորակի վրա կա շատ ջուր` հատկապես բևեռային շրջաններում` սառույցի տեսքով։Ցածր ճնշման պատճառով այստեղ հեղուկ վիճակով ջուր լինել չի կարող, քանի որ այն շատ արագ կգոլորշանա։ 
7. Մակերևույթի ճնշումը շատ ցածր է` Երկրի մակերևույթի  ճնշումից մոտ 160 անգամ ավելի ցածր։ 
8.  Արեգակնային համակարգում ամենաբարձր լեռը գտնվում է հենց այստեղ, այն  Օլիմպ հրաբուխն է, ունի 26կմ բարձրություն (ստորոտից մինչև գագաթ), մինչդեռ Երկիր մոլորակի ամենաբարձր լեռ Էվերեստի բարձրությունը 8848մ է (ծովի մակարդակից)։ 
9. Մարսի 1 օրը 24 ժամ 37 րոպե է, իսկ 1 տարին` 687օր։ 
10.  Ձգողությունը այստեղ Երկրի ձգողությունից 60%-ով պակաս է, ուստի մի քանի մետր բարձրությամբ ցատկելը այստեղ հնարավոր է, իսկ կշռվելը` ոչ այդքան սարսափելի։ 
11. Երկրի վրա 90կգ կշռող մարդը Մարսի վրա կունենա 33,9կգ քաշ։ 
12. Մեր մոլորակից հնարավոր է տեսնել Մարսը անզեն աչքով։  
13. Կարմիր մոլորակի մթնոլորտում երբեմն ամպեր են լինում, բայց մեծ բարձրության վրա` մոտ 50-60կմ։ 
14. Մթնոլորտային շերտն այստեղ այնքան բարակ է, որ մոլորակը միշտ ենթարկվում է ուժեղ ճառագայթման։Մարդը այստեղ 3 օրում այնքան կճառագայթվի, որքան Երկրի վրա 1 տարում։ 
15. Ոչ մի մարդ և կենդանի չի կարող ապրել Մարսի վրա առանց հատուկ հանդերձանքի, քանի որ ցածր մթնոլորտային ճնշման պատճառով մարդու արյան մեջ եղած թթվածինը վայրկենապես կվերածվի գազային պղպջակների, ինչը կբերի մահվան։ 
16. Մարսի ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ գիտաճյուղ կա, որը կոչվում է արեոլոգիա։ 
17. Հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի վրա ընկած շատ երկնաքարեր հենց Մարսի մասնիկներ են, ներկայումս դրանք 34-ն են։ 
18. Մարսը ունի 2 բնական արբանյակ` Դեյմոսը և Ֆոբոսը, որոնք շարժվում են տարբեր արագությամբ։ Առաջինը օրվա մեջ 2 անգամ է երևում երկնքում, երկրորդը` 1 անգամ 2 օրում։ 
19. Գարնան առաջին ամսվա  և Կարմիր մոլորակի անունը նույն ծագումն ունեն։ Երկուսի հիմքում էլ Հին Հռոմի դիցաբանությունն է, նրանք անվանակոչվել են ի պատիվ պատերազմի աստծո` Մարսի, քանի որ մոլորակը ունեցել է արյան գույն, իսկ մարտ ամիսը համարվել է պատերազմների համար ամենաբարենպաստը։ 
20. Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենամեծ կիրճը` Մարիաները, որը տիեզերքից ունի մեծ խազի տեսք։ 


Այսքանն էին այսօրվա փաստերը, հուսով ենք, ձեզ դուր եկան:  
Եթե հետաքրքրված եք տիեզերքով, ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները, կարդացեք նաև մեր <<7 ճանաչողական գիրք տիեզերքի մասին փոքրիկների համար>>  բլոգը, որտեղ կգտնեք նորանոր գիտելիքների շատ աղբյուրներ։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները։  
 

Դե իսկ տիեզերական հետաքրքրությունները, վիրտուալ իրականությունը, այլմոլորակային մթնոլորտը հենց Ձեզ են սպասում Հրաչյա Քոչար 13 հասցեում` <<Գալակտիկուս>>   տիեզերական ժամանցի կենտրոնում Այցելե՛ք  Գալակտիկուս, զգացե՛ք տիեզերքի շունչը։