Posted in Բնագիտություն, Իմ Մոլորակ

Բնագիտական առաջադրանքներ

Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողում մեծաքանակ են բակտերիաները և սնկերը:

Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները:
Բույսերի և կենդանիների մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որն հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Հողը վերին շերտը մուգ գույնի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ հումուս:

Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Պարունակվում են ջուր, թթվածին և այլ նյու­թեր:

Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութը պարունակում է շատ նյութեր և լրացուցիչ սնունդ է բույսերի համար:

Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Leave a comment