Posted in Հայրենագիտություն, Բնագիտություն, Իմ Մոլորակ

ԲՈւՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ Ու ՏԱՐԱԾՈՒՄԸ

Բույսերը, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներ: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները:

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմը կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերը բազմանալով տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր:

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը:

Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին:

2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Բույսերի մի սեռական բազ­մացման ձև է սերմերով բազմացումը:

3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերը բազմանալով տարածմանը ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը:

4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:

Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ:

5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ: Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

6. Ի՞նչ է ֆլորան:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:

7. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:

8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպես են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Գտե՞ք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ
Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով:
(Երիցուկ)

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.
Հյութալի և ընդարձակ ու շատ կլոր,
Ամռանը դեռ կանաչ, իսկ աշնանը շատ կարմիր:
(Լոլիկ)

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,
Ինձ սիրում են մեծերը և փոքրիկ երեխաները:
(Խնձոր)

Առաջադրանքը կատարեցին Անի Կարապետյանը և Ալլա Առաքելյանը